Ես կգլխավորեմ ՀԱՊԿ ակադեմիան իբրև խորհրդի նախագահ: Կարծում եմ՝ ակադեմիան կարևոր դերակատարում կունենա ոչ միայն մեր երկրում, այլև՝ ՀԱՊԿ-ի տիրույթում, հաշվի առնելով առաջիկայում Եվրասիական միության ստեղծումը: Ակադեմիան Հայաստանի ԱԳն-ում գրանցվելու է իբրև միջազգային կազմակերպություն և կկարողանա իր կարևորագույն առաքելությունն իրականացնել: Մենք փոքր երկիր ենք և պետք է կարողանանք ուժային բոլոր կենտրոնների հետ մեր հարաբերությունների ձևաչափն ունենալ: